Մեր մասին


1.Ո՞վ ենք մենք

 

Մեր թիմը ձևավորվել է տնտեսության տարբեր ոլորտների հարուստ փորձառություն ունեցող մասնագետների համախմբման և ուժերի միավորման արդյունքում

 

2․ Ինչու՞ ընտրել մեզ

 

Փորձառություն։ Մեր աշխատակիցների մասնագիտական փորձառությունը թույլ կտա  գտնել լավագույն լուծումները բիզնես գործընթացների բարդ թվացող իրավիճակներում և բավարարել  հաճախորդների պահանջներն ու  ակնկալիքները

Պատասխանատվություն և ռիսկերի նվազեցում։  Մենք կրում ենք պատասխանատվություն մեր իրականացրած աշխատանքների համար՝ մինիմալացնելով Ձեր հարկային և ֆինանսական ռիսկերն ու բեռը

Գաղտնիության ապահովում։ Մենք երաշխավորում ենք Ձեր բիզնես գործունեության, հարկային և ֆինանսական տեղեկատվության լիակատար գաղտնիությունը

 

 

3. Թիմային աշխատանքի առավելությունները

 

Ծառայությունների փաթեթից օգտվելու հնարավորություն։  Դիմելով մեզ՝ Դուք ստանում եք ոչ միայն որակյալ հաշվապահական ծառայություններ, այլև հնարավորություն՝ օգտվելու  հարկային խորհրդատվության, ֆինանսական,  իրավաբանական և կադրային  համալիր ծառայություններից ոչ թե մեկ անձի, այլ մասնագետների խմբի կողմից։

Աշխատանքային ռեսուրսների խնայողություն։ Դուք խնայում եք Ձեր աշխատանքային ռեսուրսները, մասնավորապես՝  մեր մասնագետների փոխադարձ փոխարինելիության արդյունքում ապահովվում է հաշվապահական համակարգի անխափան և շարունակական աշխատանքը։ Այլևս մտահոգվելու կարիք չի լինի  արձակուրդ գնացող կամ ժամանակավորապես անաշխատունակ աշխատակցին փոխարինող փնտրելու հարցում։

Ֆինանսական միջոցների խնայողություն։  Աշխատելով թիմի հետ՝ Դուք ստանում եք սիներգիա և հնարավորություն օգտվելու համալիր ծառայություններից ՝ առավել մատչելի պայմաններով։

 

4. Մեր նպատակն է

 

  • Օգնել գործարարներին բիզնես գործընթացների կազմակերպման հարցում  և դառնալ նրանց ֆինանսական ուղեկիցը՝ ներդրումային փուլից մինչև կայացում։
  • Աջակցել բիզնեսի կայուն, անխոչընդոտ զարգացմանը և շահութաբերության աճին
  • Ապահովել  բիզնեսի ցուցանիշների ճշգրիտ, մատչելի ներկայացում գործարարներին և որոշում ընդունող ղեկավարությանը
  • Լինել պատրաստակամ՝ դիմակայելու 21-րդ դարի շուկայի մարտահրավերներին
  • Դառնալ Ձեր կայուն և հուսալի գործընկերը՝ ապահովելով երկարաժամկետ համագործակցություն

 

5. Մեր սկզբունքներն են

 

  • Ստեղծել կայուն և կանխատեսելի միջավայր`միաժամանակ  նպաստելով դրա կայունությանը և թափանցիկությանը
  • Ապահովել մատուցվող ծառայությունների բարձր որակ, որի վերջնական արդյունքը կլինի հաճախորդի գոհունակությունն ու բարձր գնահատականը
  • Պահպանել  բիզնես գործունեության, հարկային և ֆինանսական տեղեկատվության լիակատար գաղտնիությունը
  • Ցուցաբերել  պրոֆեսիոնալ, հոգատար  և  անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի խնդիրներին

 

6․ Ի՞նչ է հաշվապահական հաշվառումը

 

Հաշվապահական հաշվառումը բիզնեսի սրտի զարկն է, դա միայն փաստաթղթերի և հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը չէ։ Ցանկացած բիզնեսի կայացման հարցում իր նշանակալի դերն ունի գրագետ ֆինանսական համակարգի ներդրումը, արդյունավետ հաշվապահական և հարկման համակարգերի ընտրությունը և իրականացումը, ինչպես նաև գործընկերների և պետական մարմինների հետ ճիշտ իրավահարաբերությունների ձևավորումը