Generative AI Masterclass — London Business School


Հայաստանում առաջին անգամ FL Consulting-ը ներկայացրեց London Business School-ի բացառիկ Executive Generative AI Masterclass-ը՝ համաշխարհային մակարդակի գործադիր կրթական ծրագիր, որը համախմբեց առաջատար կազմակերպությունների ղեկավարներին, ձեռներեցներին և բիզնեսի առաջնորդներին։

Երկօրյա վարպետության դասի ընթացքում մասնակիցները ծանոթացան գեներատիվ արհեստական բանականության գործնական կիրառություններին, ռազմավարական մոտեցումներին և բիզնեսի ապագան ձևավորող նոր հնարավորություններին։

 

Սա միայն սկիզբն է․ առջևում նոր կրթական ծրագրեր, միջազգային համագործակցություններ և նոր հնարավորություններ։