Մեր մասին


1.Ո՞վ ենք մենք

 

FL Consulting-ը հիմնադրվել է՝ համախմբելով տնտեսության տարբեր ոլորտներում բազմամյա փորձ ունեցող բարձրակարգ մասնագետների։ Մեր թիմը մասնագիտացած է հաշվառման, հարկային և ֆինանսական կառավարման ոլորտներում՝ տրամադրելով ծառայություններ՝ հիմնված ճշգրտության, գաղտնիության և վստահության վրա։ Մենք ապահովում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջ, պահպանելով պրոֆեսիոնալիզմի բարձր չափանիշներ։

 

2․ Ինչու՞ ընտրել մեզ

 

Գլոբալ փորձառություն։ Մեր հաշվապահներից, աուդիտորներից և ֆինանսական մասնագետներից կազմված թիմն ունի միջազգային աշխատանքային փորձ և տիրապետում է մի քանի լեզվի։ Սա հնարավորություն է տալիս մեզ ապահովել արդյունավետ հաղորդակցություն և մատուցել բարձրակարգ ծառայություններ՝ համաշխարհային չափանիշներին համահունչ։

Բազմաբնույթ ոլորտների սպասարկում։  Տեղեկատվական տեխնոլոգիաներից և հյուրընկալությունից մինչև գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, առևտուր, ներմուծում/արտահանում, մեդիա, էլեկտրոնային վճարային համակարգեր և թվային բանկինգ — մենք առաջարկում ենք յուրահատուկ լուծումներ յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկություններին համապատասխան։

Ամբողջական ֆինանսական լուծումներ։ Պարզեցրեք ձեր ֆինանսական խնդիրները մեր համապարփակ ծառայությունների միջոցով՝ լինի դա բարդ հարկային գործընթացների կառավարում, թե բիզնեսի օպտիմալացում։
Մեր երկարամյա փորձն ու կատարելության ձգտումը կօգնի ձեր բիզնեսին հաջողել թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում։ Պատրա՞ստ եք բարելավել ձեր ֆինանսական կառավարումը։ Կապվեք մեզ հետ այսօր և զգացեք տարբերությունը։

 

3. Թիմային աշխատանքի առավելությունները

 

Ծառայությունների փաթեթից օգտվելու հնարավորություն։  Դիմելով մեզ՝ Դուք ստանում եք ոչ միայն որակյալ հաշվապահական ծառայություններ, այլև հնարավորություն՝ օգտվելու  հարկային խորհրդատվության, ֆինանսական,  իրավաբանական և կադրային  համալիր ծառայություններից ոչ թե մեկ անձի, այլ մասնագետների խմբի կողմից։

Աշխատանքային ռեսուրսների խնայողություն։ Դուք խնայում եք Ձեր աշխատանքային ռեսուրսները, մասնավորապես՝  մեր մասնագետների փոխադարձ փոխարինելիության արդյունքում ապահովվում է հաշվապահական համակարգի անխափան և շարունակական աշխատանքը։ Այլևս մտահոգվելու կարիք չի լինի  արձակուրդ գնացող կամ ժամանակավորապես անաշխատունակ աշխատակցին փոխարինող փնտրելու հարցում։

Ֆինանսական միջոցների խնայողություն։  Աշխատելով թիմի հետ՝ Դուք ստանում եք սիներգիա և հնարավորություն օգտվելու համալիր ծառայություններից ՝ առավել մատչելի պայմաններով։

 

4. Մեր առաքելությունը

 

  • Մենք մատուցում ենք բարձրորակ ֆինանսական ծառայություններ՝ ստեղծելով վստահելի և հաջողված գործընկերություն։
  • Հաճախորդի շահութաբերության բարձրացման և սոցիալական պատասխանատվության խթանման միջոցով մենք հանդիսանում ենք անվտանգ և կայուն գործընկեր ֆինանսական աշխարհում՝ առաջնորդվելով ազնվությամբ և պրոֆեսիոնալ կատարելությամբ։
  • Ձեր հաջողությունը՝ մեր նվիրվածությունը։

 

5. Մեր տեսլականը

 

  • Սահմանել բարձրորակ ֆինանսական ծառայությունների նոր չափանիշ՝ ընդլայնելով մեր գործունեությունը և առաջարկելով համալիր լուծումներ ամբողջ տարածաշրջանի համար։
  • Մենք ձգտում ենք լինել արժեքների և մշակույթի կրող՝ խթանելով վստահությունն ու ազնվությունը յուրաքանչյուր փոխհարաբերության մեջ։
  • Ստեղծելով նշանակալի և ռազմավարական գործընկերություն՝ մենք նպատակ ունենք ձևավորել մի ապագա, որտեղ ֆինանսական կատարելությունը դառնում է կայուն աճի և համընդհանուր հաջողության շարժիչ ուժը։

 

6․ Ի՞նչ է հաշվապահական հաշվառումը

 

Հաշվապահական հաշվառումը բիզնեսի սրտի զարկն է, դա միայն փաստաթղթերի և հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը չէ։ Ցանկացած բիզնեսի կայացման հարցում իր նշանակալի դերն ունի գրագետ ֆինանսական համակարգի ներդրումը, արդյունավետ հաշվապահական և հարկման համակարգերի ընտրությունը և իրականացումը, ինչպես նաև գործընկերների և պետական մարմինների հետ ճիշտ իրավահարաբերությունների ձևավորումը